Ամուսնությունների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտական բնակչության թվաքանակը, համեմատած նախորդ դարվա առաջին եռամսյակի տվյալների, նվազել է 15 հազարով, իսկ տարեսկզբի համեմատ` 4.5 հազարով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրությունից պարզ է դառնում,  որ ծնվածների ցուցանիշը կազմել է 9.789 մարդ:  Նախորդ տարվա համեմատ այս թիվն ավելացել է 2.2%-ով: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 13.3 տոկոս: Այս տարի աճել է  մահացածերի թվի ցուցանիշը: Մահացողների բացարձակ ցուցանիշը կազմել է 8098` նախորդ  7026 մահվան դեպքի համեմատ:

Որոշակի աճ է գրանցվել ամուսնությունների թվաքանակի հարցում: Աճը կազմել է 3.3 տոկոս: Առաջին եռամսյակի կտրվածքով ամուսնություների թիվը կազմել 4744, նախորդ տարվա 4591-ի փոխարեն: Բայց սրան զուգահեռ՝ աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Առաջին եռամսյակի կտրվածքով  գրանցվել է 1210 ամունալուծության դեպք:  Մինչդեռ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 897:




Լրահոս