Ուկրաինայի նախագահի թեկնածուն ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն կոչ է անում Եվրոպային և ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր փուլին անցնել այն դեպքում, եթե Կրեմլը սատարի Ուկրաինայի արևելքում մայիսի 11-ին կայանալիք անջատողականների հանրաքվեին. հայտնում է Ռոյթերսը:

Նման հայտարարություն Պորոշենկոն արել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ: Անկախության հանրաքվեի անցկացման նպատակով հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ռուսամետ ակտիվիստները:

Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն համարվում է Ուկրաինայում նախընտրական պայքարի առաջատարը: Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունում Պորոշենկոն զբաղեցրել է արտգործնախարարի և տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնները:




Լրահոս