
«Մոնակոյի» ղեկավարությունը սկսել է փնտրել գլխավոր մարզչի հավանական թեկնածուներ: Ինչպես հայտնում է ֆրանսիական մամուլը, ամենայն հավանականությամբ, ակումբը կգլխավորի իսպանացի կամ պորտուգալացի մասնագետ: Հնարավոր թեկնածուների անունները դեռ չեն բացահայտվում:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ֆրանսիական աղբյուրները հայտնել էին, թե իտալացի Կլաուդիո Ռանիերին 2 տարի ակումբում աշխատելուց հետո կթողնի գլխավոր մարզչի պաշտոնը: