ՀՈՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿՀԱՍՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարդախություն կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊԸ տնօրենի դեմ: Խոսքը Արամի-Բուզանդ փողոցների խաչմերուկում կառուցված էլիտար շենքի մասին է, որի բնակարանները «Գապբնակշին» ընկերությունը վաճառել է մի քանի հոգու միաժամանակ: Նույնաբովանդակ խնդիր էր ծագել նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանի մոտ «Հերմեքս» ընկերության կառուցած էլիտար շենքի դեպքում. «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր այս խնդրին` տեղեկացնելով, որ այդ ողջ պատմության կնքահայրը եղել են Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը, եղբայրը` Հակոբ Հովսեփյանը, եւ նրանց բարեկամ, ֆինանսների նախարարության աշխատակից Հայկ Դավթյանը: Նույն եռյակը կարծես գործել է նաեւ այս դեպքում: Եւ այսքանից հետո թերեւս դժվար չէ կռահել, որ այս քրեական գործը հարուցվել է ոչ թե արդարությունը վերականգնելու նպատակով, այլ խարդախության նման դեպքերը մեկ տանիքի տակ միավորելու համար, որպեսզի այդ մեկը «ճշտով» «փակի գործերը» եւ մարդկանց բաժանի իրենց հասանելիքը: Ի դեպ, նախագահականի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: Ուշագրավ եւս մեկ փաստ. տարիներ առաջ նման դեպքեր գրանցվեցին նաեւ Մոսկվայում, որոնք ավարտվեցին կրակոցներով:




Լրահոս