«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանն այսօրվա մամլո ասուլիսում հակադարձեց բնապահպանների այն մտահոգությանը, թե Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը բացասաբար կազդի լճի մակարդակի վրա: «Նույնիսկ երբ 300 մլն խմ ջուր է բաց թողնվել, բացասական հաշվեկշիռ չի եղել»,- հայտարարեց փոխտնօրենը:
Ինչ վերաբերում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի այն հայտարարությանը, թե Սևանի ափերին օբյեկտներ ունեցողներն են շահագրգռված ջրի մակարդակի չբարձրացման համար, պրն. Գուլանյանը դա ծիծաղելի համարեց:
«Երբ որևէ բացասական ազդեցություն լինի Սևանի վրա, կանխվելու է: Ոչ մեկը չի կարող ասել՝ ջրի մակարդակն իջնելու է, թե ոչ. դա ոչ ոք չի կարող որոշել»,- ասաց «Սևան» ազգային պարկի փոխտնօրենը:
Մանրամասները` տեսանյութում: