Սատկած կետի համար 2000 դոլար են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական Քեյփ-Սենթ-Ջորջի քաղաքագլուխ Փիթեր Ֆինվիկը փորձել է վաճառել սատկած կետի մարմինն աճուրդում: Այն բանից հետո, երբ փորձը չի հաջողվել, քաղաքագլուխն առաջարկել է անվճար տանել մարմինը յուրաքանչյուր ցանկացողին:

Հսկայի 12 մետրանոց մարմինը անցած շաբաթ Ատլանտյան օվկիանոսից դուրս էր նետվել քաղաքի ափամերձ հատված, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Այս ժամանակվա ընթացքում կենդանու դիակը քայքայվում էր՝ տարածելով գարշահոտություն: Դաշնային իշխանությունները, Կանադայի ձկնորսության և օվլիանոսային ռեսուրսների նախարարությունը ձերբազատվել են այդ խնդրից, քանի որ կենդանու մարմինը գտնվում է քաղաքի տարածքում: Մասերի տարանջատման և այրման եղանակով դին վերացնել թույլ չեն տալիս կենդանիների պաշտպանները:

Քաղաքապետ Ֆինվիկը փորձել է կետին վաճառել E-bay-ի ինտերնետային աճուրդի միջոցով, սակայն կայքի ղեկավարությունը հեռացրել է լոտը, պատճառաբանելով այդ արարքը տնային կենդանիների և բնության նկատման հանդեպ ներքին քաղաքականության կանոններով: Ինտերնետ-ռեսուրսից տեղեկատվության հեռացման պահին սատկած կետի դիմաց առաջարկել էին 2 հազար դոլար և 25 սենթ:

Մասնագետների կարծիքով, կետի դին կարող է լրիվ քայքայվել երկու ամսից: Վտանգ կա, որ մինչ այդ քաղաքը կապրի գարշահոտության և ինֆեկցիայի տարածման սպառնալիքի տակ: Այդ իսկ պատճառով քաղաքագլուխը փորձում է վաճառել կետի դին, «քանի դեռ այն լավ վիճակում է»:




Լրահոս