ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել: «Հեղափոխությունները ողջ հասարակությանը փոխում են. հարուստներն աղքատանում են, աղքատները` հարստանում: Բայց չափ կա, եւ իրենց դրամները պետք է ծախսեն ոչ թե սեփական անձի, այլ երկրի վրա: Ամերիկյան նախկին մոնոպոլիստներն ամենքն էլ ժամանակի ընթացքում դարձան ամենանվիրատու ժողովուրդը: Նրանք գումարներ էին նվիրաբերում իրենց երկիրը զարգացնելու համար: Բայց այստեղ մեկից դրամ առնելը կարծես ատամն ես քաշում»,-ասել է նա: «Վահագնի թաղամաս»-ի հիմնադիր-սեփականատերը ասել է, որ ինքն այդպես էլ չի մտել ցորենի բիզնեսի մեջ, քանի որ նրան այդպես են խորհուրդ տվել` ավելորդ խնդիրներ չունենալու համար:




Լրահոս