Պերուի Չինչա-Ալտա քաղաքից ոչ հեռու գիտնականները հայտնաբերել են հինավուրց աստղագիտական կենտրոն, որի տարիքը գերազանցում է 2,5 հազար տարին: Ամերիկյան հետազոտողների խումբը գրանցել է հողի մակերեսի վրա պատկերված 71 երկրաչափական նախշեր, որոնց մոտակայքում են գտնվում 5 արհեստական բլուրներ, հայտնում է Fox News-ը:
Կալիֆորնիայի համալսարանից խմբի ղեկավար Չառլզ Ստանիշի խոսքով` այս շինությունները տեղական բնակիչներն օգտագործել են աստղերին հետևելու համար: Հողի վրա պատկերված ուղիղ գծերից մի քանիսը ուղղված են Հարավային կիսագնդում ամառային արևադարձի կետին:
Հնագետները չեն բացառում, որ նշված օբյեկտը եղել է ոչ միայն աստղադիտարան, այլև կրոնական կառույց: Ընդ որում, դրա ստեղծման համար մարդկանցից շատ մեծ ջանքեր չեն պահանջվել: