
Վաղը կայանալիք Կառավարության նիստում Կովալենկո Շահգալդյանին կազատեն Կոտայքի մարզպետի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:
Նրա փոխարեն Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի` Բնապահպանության նախարար նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել: Այս պաշտոնն էլ կզբաղեցնի Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը: