«Ինձ համար ամեն մի ցուցահանդես քննություն է» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցավ  նկարիչ Հասմիկ Սիմոնյանի  աշխատանքների ցուցադրությունը:« Ինձ համար ամեն մի ցուցահանդես քննություն է»,- անկեղծացավ նկարչուհին:

Մոտ 50-ից ավելի կտավներում, որոնց վրա արվեստագետն աշխատել է մոտ 2 տարի, արտահայտվել են նկարչի զգացողությունները, տրամադրությունն ու ապրումները: «Չեմ սիրում  հոգեվիճակիս մասին բարձրաձայն խոսել: Այն հանձնում են կտավներին»,- ժպտալով ասաց Հասմիկ Սիմոնյանը:

SAM_9827

SAM_9831

Armlur.am-ի հետ զրույցում նկարիչների միության նախագահ  Կարեն Աղամյանի բնութագրմամբ   Հասմիկ Սիմոնյանի այս  ցուցահանդեսն արտացոլում է  վերացական արվեստը: «Հասմիկ Սիմոնյանի կտավները յուրաքանչյուր մարդ կարող է ընկալել յուրովի»,-ասաց Աղամյանը:

SAM_9816

SAM_9817

SAM_9819

SAM_9820

SAM_9821

SAM_9818

Սոնա Դավթյան




Լրահոս