«Ժողովուրդ» օրաթերթի 8-րդ էջի հարց ու պատասխանից բավականին հետաքրքիր իրավիճակ է բացահայտվել: Քաղաքացու` անտառներին վերաբերող հարցին ի պատասխան` ՀՀ բնապահպանության նախարարությունն այնպիսի տվյալներ էր ուղարկել, որ արված մի քանի ճշտումներից հետո պարզեցինք` այս տարվա հուլիսից սկսած` հեղափոխություն է տեղի ունեցել այդ նախարարությունում: Ըստ պաշտոնական տեղեկության` 2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ ահա հուլիսից հետո, այսինքն` 5 ամսվա ընթացքում, 100 միլիոն 24 հազար դրամ, որից 62 միլիոնը (3,6 մլն-ի համեմատությամբ)` օպերատիվ աշխատանքների արդյունքում: Այսպիսով` բնապահպանական պետական տեսչությունը, որեւէ ստուգում չիրականացնելով, մոտ քսան անգամ ավել գումար է մուտքագրել պետբյուջե: Պարզեցինք, որ ընդամենը փոխվել է տեսչության պետը. այդ պաշտոնը զբաղեցնում է Արսեն Ավագյանը, ով ԵԿՄ վարչության անդամ է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ