ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից խոստացված զեկույցը, որը պետք է հրապարակվեր մինչեւ տարեվերջ, ՀՔԾ` «Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ արմատական որեւիցե բան չի պարունակելու: Հնարավոր է` ինչ-որ շեշտադրումներ փոխվեն, հարցադրումներ բարձրացվեն, բայց դա չի վերաբերելու զոհերի մահվան հանգամանքների փաստական տվյալներին: Իսկ զեկույցի հրապարակումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով: Նրանք մտմտում են` ինչպես հանրության համար ընկալելի մատուցել այն, ինչ հայտնի էր մինչ այդ (որ քննչական խումբը չորս տարվա ընթացքում չի բացահայտել առանցքային նշանակության հանգամանքներ): Պարզեցինք, որ ԵԽԽՎ-ի վերջին` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի պահանջներից մեկին անսալով է ՀՔԾ-ն որոշել հանդես գալ զեկույցով: Դա այն նույն բանաձեւն էր, ուր ամրագրված էր, որ «մարտի 1-ի էջը փակված է»:
Նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի զեկույցից, նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, թե զեկույցի մեջ ինչ է գրված, բայց կարծում եմ, որ այս զեկույցն, ըստ էության, լինելու է իրենց չարածի մասին»:
ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ