
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն Արագածոտնի մարզպետ դառնալու ցանկություն չունի: Այս մասին նա նշեց armlur.am-ի հետ զրույցում:
Նշենք, որ լուրեր են տարածվել այն մասին, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին այդ պաշտոնում կփոխարինի հենց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ես ընդհանրապես նման ցանկություն չունեմ: Չգիտեմ, թե դա ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ հնարքներնա, ո՞ւմ «տրյուկներնա», Աստված իրենց հետ», – նշեց նա:
Պատգամավորը նաև հավելեց, թե իրեն մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի էլ եղել: