
Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն գնով պատրաստ է տապալել նախագահական ընտրություններն Ուկրաինայում, որոնք նախատեսված են մայիսի 25-ին: Հեյգի խոսքով, չի բացառվում նաև ռազմական ներխուժումը:
Ընտրությունների տապալումը հզոր հարված կլինի Ուկրաինայի ժողովրդավարությանը, համարում է Ֆորին-օֆիսի ղեկավարը: Կիևում մամլո ասուլիսի ժամանակ Հեյգը հայտարարել է նաև, որ երկրի արևելքում ուկրաինական զինվորականները ստիպված են դիմակայել ոչ միայն «ռուսամետ անջատողականերին, այլև ռուսաստանյան հատուկ ծառայություններին, որոնց աշխատակիցներն իբր, Ղրիմ են ուղարկվել դեռևս Ռուսաստանին դրա միացումից առաջ:
Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Լոնդոնը բանակցություններ է վարում ԵՄ անդամների հետ` Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ պատժամիջոցների կիրառման մասին, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին միջամտել Ուկրաինայի քաղաքական գործընթացներին, հայտնում է BBC-ին: