
Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու քաղաքապետարանի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել: Շատերի կարծիքով` անթույլատրելի է տեղադրել մի գործչի արձանը, որը ստանլինյան ռեպրեսիաների զոհ է դարձել:
Armlur.am-ը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց` արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, եթե ողջ լիներ, գուցե բացասաբար գնահատեր ու միգուցե նկատողություն աներ իր որդուն, ու Երևանի քաղաքապետարանի ՀՀԿ ավագանու խմբակցությանը Ա.Միկոյանի արձանը տեղադրելու համար: