Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ակումբի ցուցադրած խաղին, հայտնում է kicker-ը: Նշենք, որ ակումբի խաղը շատ են համեմատում «Բարսելոնա»-ի խաղի հետ:
«2008-2012 թվականներին «Բարսելոնա»-ն անհավանական խաղ էր ցուցադրում, բայց մեր նպատակը չի եղել ստեղծել երկրորդ «Բարսա»: Պեպ Գվարդիոլայի հետ կատարած աշխատանքի երկու երրորդի ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք ցուցադրել մեր սեփական ոճը: «Բավարիա»-ն երբեք տիկի-տակա չի խաղացել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս սուր քննադատություններ են հնչել Խոսեպ Գվարդիոլայի հասցեին՝ «Բավարիա»-ում ներդրած խաղաոճի համար: