Դեկտեմբերի 25-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ոստիկանության կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի մոտ կայանված “”Լադա”” մակնիշի 555 PP 35 համարանիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետնամասը և Մարաշի քննչական բաժանմունքի պատուհանների ապակիները։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Հունանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության փորձաքրեագետներն ու քննիչները։ Պայթյունի հետևանքով նաև կոտրվել է 9 հարկանի շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերի ապակիները։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ