Օդաչուի ինքնաթիռն ընկել է իր նախկին տան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Նորտգլենն քաղաքում կատարված միջադեպը քիչ էր մնում ողբերգական ավարտ ունենար: Մեկշարժիչային ինքնաթիռը ընկել է բնակելի տան վրա, որը դրանից հրկիզվել է: Սակայն աղետի պատճառով որևէ մարդ չի տուժել, հայտնում է Nine News-ը:

Ընկնելուց մի քանի վայրկյան առաջ օդաչուն, որը շրջակայքի վրա թռչում էր ռեկլամային բաներով, հասցրել է դուրս թռչել ինքնաթիռից: Նա օդապարիկով վայրէջք է կատարել այրված շենքից ոչ հեռու: Տղամարդը չի տուժել, ավելին, նա փորձել է ինքնուրույն հանգցնել հրդեհը: Նրա բախտից աղետի պահին տանը ոչ ոք չի եղել բացի երկու շներից և մի մողեսից:

Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է նրանց փրկել: Աղետի պատճառը, ըստ օդաչուի, շարժիչի անսարքությունն է, սակայն ինչով են դրանք պայմանավորված, հայտնի չէ:

Հետաքննության ժամանակ զավեշտալի մանրամասներ են հայտնաբերվել: Պարզվել է, որ դժբախտ օդաչուի և այրված տան սեփականատիրոջ անուններն ու ազգանունները համընկնում են: Ինչպես պարզել է ոստիկանությունը, ոչնչացված տունը 2000-2003թթ.-ին պատկանել է ոմն Բրայան Վիտչին: Իշխանությունները չեն բացառում, որ օդաչուն և տան նախկին սեփականատերը միևնույն մարդն է, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:




Լրահոս