
Դորտմունդի «Բորուսիա»-ն դեռ պայքարում է Իտալիայի Ա Սերիայի լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի ձեռքբերման համար, հայտնում է Sport Mediaset-ը:
Կայքի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ներկայացուցիչները պետք է կապ հաստատեն իտալացի հարձակվողի գործակալի հետ: Գերմանական ակումբը պատրաստվում է Իմոբիլեի ձեռքբերման համար առաջարկել 15 միլիոն եվրո:
Նշենք, որ Ա Սերիայի մրցաշրջանի 32 խաղերում Իմոբիլեն 21 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել: