
«Ո՞նց կարելի է խանդել կամ ուրախանալ երկու տարբեր քաղաքական ուժերի միջեւ ընթացող երկխոսության առթիվ»:
Ով, ով, բայց ՕԵԿ-ի ներկայացուցիչը հաստատ նման հայտարարություն չպետք է աներ: Այս կուսակցությունն ամբողջ տարվա ընթացում սեւեռված էր իր կոալիցիոն գործընկերների հարաբերությունների վրա` ձգտելով պատկերացնել, թե ինքն ինչ պետք է անի ընտրություններում: Միգուցե այս ամենում խանդ կամ ուրախություն այնքան էլ չկար, բայց լարվածությունն ակնհայտ էր: Ի վերջո, խորհրդարանում ունեցած տեղերը կորցնելու վտանգը կա, ու որքան քվեարկության օրը մոտենում է, այնքան «Օրինաց երկրի» անհանգստությունն աճում է, քանի որ քվեներ մուրալու խնդիրը շարունակում է անհանգստացնող մնալ: