Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մասնակցել է դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի փակման արարողությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թենախագահը կարեւոր է համարել նման միջոցառումների անցկացումը` ինչպես այս հին ինտելեկտուալ խաղի զարգացման ու տարածման, շնորհալի երեխաների հայտնաբերման ու աջակցման, այնպես էլ հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ կապերի խորացման ու ամրապնդման տեսանկյունից:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ օլիմպիադայի մասնակիցները կշարունակեն հայկական շախմատի լավագույն ավանդույթները եւ կդառնան մեր աշխարհահռչակ հայրենակիցների արժանի հետնորդները` միշտ բարձր պահելով հայի անունն ու պատիվը:
Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել օլիմպիադայում բարձր ցուցանիշներ արձանագրած մի խումբ մասնակիցների: