37-ամյա Ռուզաննա Սնջոյանը խանդից դրդված անհավանական քայլի է դիմել:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` 2013թ. նոյեմբերի 10-ին Սնջոյանը ամուսնու նախկին սիրուհու` Գայանե Խուդոյանի անվամբ էջ է բացել «Օդնոկլասսնիկի.ռու» կայքում և տեղադրել վերջինիս մերկ լուսանկարը:
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գործն այս պահին գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Սնջոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածով, որը նախատեսում է պատիժ` տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Այսինքն` Սնջոյանը տարածել է Գ.Խուդոյանի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:
Սնջոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել սորագրությամբ չհեռանալը: