Կոտրված շշով հարվածներ է հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:

Նա ոստիկաններին հայտնել, որ մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող սննդի օբյեկտի դիմաց գարեջրի կոտրած շշով իրեն հարվածել և վնասվածքը պատճառել է անհայտ անձը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժ Ս.-ին վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Հայկ Ա.-ն, որը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:

Վրեժ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն 




Լրահոս