Շուրջ 140 քաղաքացիներ, այդ թվում հայտնի հասարակական ու քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ պահանջելով չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երեւանի քաղաքապետարանի ավագանու որոշումը:
Բաց նամակում մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երեւանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը եւ այլն):
Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձեւավորման եւ այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:
Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:
Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երեւույթին չեն տեղեկացվել նաեւ ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային եւ հակազգային դիրքորոշման, ինչպես նաեւ ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան:
Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական եւ քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երեւան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկո¬յանի արձանը Երեւան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել եւս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:
Եթե անգամ Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միեւնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձեւավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում:
Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի եւ իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, եւ ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նեղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբագրված» եւ միակողմանի ներկայացվող կերպար:
Հույս ունենք, որ Երեւանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը եւ չեղյալ կճանաչի իր որոշումը»:
Ստորագրահավաքն ընթանում է նաեւ ստորեւ ներկայացված համացանցային հասցեով, որտեղ 07.05.2014, 13:30-ի դրությամբ (նամակը հրատարակելու պահից 15 ժամերի ընթացքում) ստորագրել են եւս 201 մարդ: Ստորագրահավաքը շարունակվում է:
Ստորեւ նշված անունների ստորագրությունների հաստատումը տե՛ս համացանցային հետեւյալ հղմամբ.
1. Գայանե Շագոյան
2. Լեւոն Աբրահամյան
3. Հարություն Մարության
4. Լուսինե Խառատյան
5. Աննա Պողոսյան
6. Աղասի Մարգարյան
7. Սուրեն Հոբոսյան
8. Գրետա Աբրահամյան
9. Հրանուշ Խառատյան
10. Հասմիկ Կնյազյան
11. Մարինե Պետրոսյան
12. Յուլիա Անտոնյան
13. Լիզա Ճաղարյան
14. Գայանե Ղազարյան
15. Ապրես Զոհրաբյան
16. Արմինե Գեղամյան
17. Արթուր Ավթանդիլյան
18. Գեմաֆին Գասպարյան
19. Հրանտ Տեր-Աբրահամյան
20. Անուշ Հարությունյան
21. Ռազմիկ Ամիրխանյան
22. Ավետիս Քեշիշյան
23. Շողեր Հակոբյան
24. Սարգիս Հովսեփյան
25. Սեւան Ղազարյան
26. Նազարեթ Նազարեթյան
27. Անի Ասատրյան
28. Սոնա Այվազյան
29. Հայկակ Արշամյան
30. Մարիամ Խարազյան
31. Արամ Գասպարյան
32. Քնար Երվանդյան
33. Սեդա Գրիգորյան
34. Հրայր Մանուկյան
35. Ծովինար Մարտիրոսյան
36. Արշակ Մանուկյան
37. Լեւոն Ումեդյան
38. Թագուհի Հակոբյան
39. Հրաչ Մարտիրոսյան
40. Արուս Հարությունյան
41. Լիլիթ Պողոսյան
42. Արեւիկ Հարությունյան
43. Աշոտ Խաչատրյան
44. Ծովինար Նազարյան
45. Աղասի Թադեւոսյան
46. Արփի Ոսկանյան
47. Վահե Գրիգորյան
48. Գայանե Առուստամյան
49. Նարինե Վարդանյան
50. Նարինե Հովհաննիսյան
51. Անի Ղազարյան
52. Գոհար Ստեփանյան
53. Ռուբեն Հովսեփյան
54. Արմեն Գրիգորյան
55. Արմեն Վարդանյան
56. Վանիկ Սաֆարյան
57. Էմիլ Սարգսյան
58. Տիգրան Զաքարյան
59. Գեւորգ Տեր-Գաբրիելյան
60. Գոռ Հովակիմյան
61. Սյուզաննա Սիրադեղյան
62. Նազելի Օհանյան
63. Մարիամ Սարգսյան
64. Արթուր Սաքունց
65. Արսեն Հակոբյան
66. Յուղաբեր Ղազարյան
67. Էդգար Խաչատրյան
68. Վահան Արծրունի
69. Կարապետ Բադալյան
70. Մերի Նիկողոսյան
71. Զարուհի Հայրապետյան
72. Արթուր Ղազարյան
73. Աննա Խեչոյան
74. Ռիմա Գրիգորյան
75. Գոհար Գալստյան
76. Սաթենիկ Պետրոսյան
77. Էդգար Զաքարե
78. Նազելի Օհանյան
79. Հակոբ Կարապետյան
80. Գայանե Համազասպյան
81. Վարդան Կարապետյան
82. Սոֆյա Քալանթարյան
83. Սոնա Մնացականյան
84. Անտոն Իվչենկո
85. Տիգրան Սարգսյան
86. Վաչագ Տեր-Սարգսյան
87. Վահան Թումասյան
88. Մհեր Ղալեչյան
89. Լառա Ահարոնյան
90. Վիոլետ Գրիգորյան
91. Զարուհի Հարությունյան
92. Գոհար Սիմոնյան
93. Սաթենիկ Մկրտչյան
94. Գոհար Հարությունյան
95. Էդուարդ Հայրապետյան
96. Գոհար Կիրակոսյան
97. Սիրանուշ Օհանյան
98. Կարեն Չիլինգարյան
99. Գարեգին Այվազյան
100. Սարո Մանուկյան
101. Անահիտ Ավանեսյան
102. Հովսեփ Խուրշուդյան
103. Հասմիկ Բաբայան
104. Արայիկ Հարությունյան
105. Նունե Սարկիսյան
106. Դավիթ Հովհաննիսյան
107. Հարություն Գյամջյան
108. Հասմիկ Ասլանյան
109. Անահիտ Արամունի Քեշիշյան
110. Արմեն Ղալումյան
111. Զարուհի Մուրադյան
112. Սահակ Պողոսյան
113. Կամո Դավթյան
114. Ալվարդ Ներսիսյան
115. Ծովինար Չիլինգարյան
116. Աշխեն Հակոբյան
117. Էվելինա Գյուլխանդանյան
118. Բորիս Նավասարդյան
119. Արմինե Փոդոսյան
120. Թեմիկ Խալափյան
121. Գեւորգ Մանուկյան
122. Արմինե Պետրոսյան
123. Լարիսա Մինասյան
124. Արտակ Կիրակոսյան
125. Հերիքնազ Հարությունյան
126. Սարգիս Սեդրակյան
127. Նաիրի Մելքոմ Մելքոմյան
128. Ռուզաննա Ծատուրյան
129. Նունե Ղազախեցյան
130. Արմինե Թուխիկյան
131. Սամվել Նազարյան
132. Արմեն Վարոսյան
133. Հայաստան Ստեփանյան
134. Վահագն Այդինյան
135. Աշոտ Մելիքյան
136. Վահագն Այդինյան
137. Մխիթար Գաբրիելյան
138. Համլետ Մելքումյան