
Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, և հայտնեց, որ շատ ծանր վիճակում գտնվող ամուսնուն տեղափոխել են բուժկենտրոն:
Պատճառը` դատապարտյալի կնոջ փոխանցմամբ, Հակոբյանի թունավորվելն է:
«Ամուսնուս հետազոտել և թունավորում են ախտորոշել: Երկու ամսվա մեջ արդեն որերորդ դեպքն է նրան հիվանդանոց են տեղափոխում»,- նշեց դատապարտյալի կինը` հավելելով, որ այսօր Հակոբյանի` պայմանական վաղաժամկետ ազատման մասով դատական նիստն է եղել, և ՔԿՀ պետը նրան առաջարկել է չներկայանալ, քանի որ նկատել է դատապարտյալի գունատ վիճակը:
ՔԿՀ դատապարտյալի կնոջ խոսքերով` ամուսնու թունավորումն ինչ որ մեկն է կազմակերպել, քանի որ, ինչպես բազմիցս հայտնել ենք, դատապարտյալը մշտապես բարձրաձայնում է, որ իր կատարած բացահայտումների հետևանքով իր նկատմամբ համակարգում թշնամություն են անում:
Տաթև Հարությունյան