
Ֆրանսիական հեղինակավոր L”Equipe պարբերականի անցկացրած քվեարկության արդյունքում Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և “”Բարսելոնա””-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2011 թվականի լավագույն մարզիկ: Երկրորդը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, երրորդը` “”Ֆորմուլա-1″” մրցարշավի հաղթող Սեբաստիան Ֆետելը: Անցյալ տարի լավագույնի կոչմանն արժանացել է իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը: