Արամ Հարությունյանը գնում է Կոտայքն ավերելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորին են հայտնի բնապահպանության նախկին նախարար  Արամ Հարությունյանի «քաջագործությունները»` հանուն հայրենի բնության պաշտպանության:

Ակնհայտ  է, որ այս տարիներին նա ոչ մի ջանք չգործադրեց  բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելու ուղղությամբ:

Հարությունյանի պաշտոնավարման տարիներին ակտիվացան տարբեր բնապահպանական նախաձեռնություններ, որոնք պայքարում էին հենց նախկին նախարարի անօրինականությունների դեմ:  Հիմա էլ Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ, ասել է թե, գնում է Կոտայքն ավերելու:

Միշտ ակտիվորեն խոսակցություններ են եղել արդեն Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հարուստ ֆինանսական կարողությունների մասին: Դեռևս 1999թ. նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր և օգտագործեց իր կարողությունները`  3-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր դառնալու համար:

2003թ. նրան ևս մեկ անգամ հաջողվում է մնալ այդ պաշտոնում և լինել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2004-ին զբաղեցրել է  ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Նրան այդ տարիներին նույնպես հաջողվեց մեծացնել իր և իր մերձավորների ֆինանսական միջոցները: Այդ պաշտոնում մնաց մինչ 2007-ը: Այնուհետև ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից և դարձավ ընդդիմություն:

Ինչպես հաճախ է պատահում ՕԵԿ-ի դեպքում, Հարությունյանը միանգանից դարձավ Հանրապետական կուսակցության անդամ և զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը: 2008 և 2012թթ. կրկին վերանշանակվել է այդ պաշտոնում: 

Բնապահպանությունը հենց այն ոլորտն էր, որը հնարավորություն տվեց Հարությունյանին էլ ավելի «ծաղկացնել» իր ունեցվածքը: Դա է վկայում նաև նրա` տարբերի տարիներին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի և գույքի հայտարարագիրը:

Դետևս 2008 թ.  Հարությունյանի եկամուտը միայն եղել է աշխատավարձը, որը կազմել է  2.906.178 դրամ:  Արդեն 2009թ. նա կարողացել է  ձեռք  բերել 3 շենք-շինություն, իսկ եկամուտն արդեն  կազմել է 131.061.616 դրամ: Իսկ արդեն 2010թ. նախկին նախարարը հայտարարագրել էր 103.250.403 դրամ եկամուտ:

2011-ն առավել հաջող էԱրամ Հարությունյանի համար. այդ տարի նա ունեցել է 120 մլն դրամ հանձնված կամ ստացված փոխառություն: Այդ թվականին ունեցել է 65.400.000 դրամ, 641.266 դոլար և 11.309 եվրո, իսկ եկամուտները կազմել են  102.102.823 դրամ:

Արդեն 2013թ. հայտարարագրում նա նշել է 2 բնակարան, 1 ավտոկանգառ: Նա նշել է նաև 4.072.000 դրամ արժողությամբ բաժնետոմս: Այդ տարի նրա դրամական միջոցները կազմել են 54 մլն դրամ, 82 հազար եվրո և 75 հազար դոլար: Նրա եկամուտի աղբյուր էլ հանդիսացել է աշխատավարձը, վարձավճարը, ավանդի տոկոսը, շահաբաժինը: Բոլորը միասին նախկին նախարարին ապահովել է 69.278.836 դրամ եկամուտ:

Փաստորեն նա այս տարիներին զբաղված է եղել միայն իր բիզնեսներին զարկ տալով` այդ կերպ էլ ավելի մեծացնելով հասարակության դժգոհությունը իր հանդեպ:




Լրահոս