ԼԱՎ ՏԱՐԻ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նառայի խոսքերով` անցնող տարին շատ լավն էր իր համար: Նրանք նոր տուն տեղափոխվեցին, որդին ամուսնացավ: Սովորաբար Նառան ընտանիքով Նոր տարին անցկացնում է արտերկրում. «Բայց այս տարի քանի որ մենք նոր տանն ենք ապրում, երեխաները ցանկացան, որ հենց մեր նոր տանը դիմավորենք Նոր տարին: Արդեն տոնածառը դրել ենք, պատրաստվում ենք: Բայց դեկտեմբերի 31-ի գիշերը կլինենք տղայիս տանը, մի ժամ անց արդեն կմիանանք մեր ընկերներին: Հավանաբար կգնանք որեւէ ռեստորան»: Իսկ այն հարցին, թե որքան գումար են նախատեսում ծախսել տոներին, Նառան ասաց. «Ես ֆինանսների մասին խոսել չեմ սիրում: Կարեւորը գումարը չէ, այլ բարձր տրամադրությունը: Թող ամեն մարդ անի ըստ իր բյուջեի: Ես որոշել եմ ոչինչ չպատրաստել ու չչարչարվել Նոր տարուն: Այդ օրը տոն է, եւ առանց այդ էլ օրվա ընթացքում այնքան ենք հոգնում, որ եթե գործ էլ անենք, չենք վայելի տոնը: Այդ աղցաններն ու մնացած բաները պատրաստի կգնենք»:




Լրահոս