Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաեւ ՀՀ-ի քաղաքացիական դաշտը․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետ, ինչպես նաեւ մասնակցություն ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքներին: Հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այցից առաջ երեկ «արտահոսք» կազմակերպեց Երեւանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան տապան» ռուսալեզու պարբերականին հարցազրույց տվեց այն մասին, որ «անհրաժեշտ է համարում չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Ստացվում է, որ  Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել նաեւ քաղաքացիական դաշտը, եւ սեփական ճաշակով ձեւավորել այն: Հիշեցնենք, որ ընդամենը մի երկու ամիս առաջ էլ «Ռեգնում» լրատվական գործակալությունն էր դիմել ՀՀ իրավապահ մարմիններին` օպերատիվ կերպով արձագանքել «անբարեխիղճ լրագրողների» հրապարակումներին, որոնք ուղղված են Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության գործընթացը կանգնեցնելուն: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳՆ-ն, ով երեւի վերջին անգամ, հավանաբար  անցյալ դարում է արձագանքել ՌԴ պաշտոնյաներին, զարմանալի «օպերատիվությամբ» հայտարարեց, որ «չեն կարծում, թե որեւիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         




Լրահոս