Կանայք ինչ ասես, որ չեն անի գեղեցիկ ու ցանկալի լինելու համար, բայց դա միշտ չէ, որ հօգուտ նրանց առողջության է լինում: Ֆրանսուհիներն աչքի են ընկնում իրենց նիհարությամբ ու փոքր բարեմասնություններով, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու արհեստականորեն մեծացնում կուրծքը: Այս փաստով անհանգստացած են Ֆրանսիայի իշխանությունները: Նրանք մտադիր են դիմել 30 հազար ֆրանսուհու` կոչ անելով հրաժարվել իմպլանտներից, քանի որ դրանք իրենց մեջ թունավոր նյութեր են պարունակում եւ ժամանակի ընթացքում կնոջ օրգանիզմում խնդիրներ են առաջացնում:
ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ