Շառլ Ազնավուրի երեւանյան համերգի տոմսերի գները․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեւանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են»։ Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «ՀԺ» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերն արժեցել են 10, 20, 30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են երեք օրում։ Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է  Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2200 տեղանոց է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս