«Գոմեշի մսի» գործի նախաքննությանը զուգահեռ՝ խիստ վերահսկողության ներքո, հաշվարկներ են արվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2012թ. հարուցված եւ ժամանակին մեծ հնչեղություն ունեցած «Գոմեշի մսի» գործով  քրեական գործի նախաքննությանը զուգահեռ, այս օրերին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ փորձագետների կողմից հաշվարկներ են արվում` պարզելու, թե կոնկրետ որքան եւ ինչ հարցերում  Է ՊՆ-ն  տուժել:  Հատկանշական է, որ այդ ստուգումները իրականացվում են ոչ թե ՊՆ քննչականում, այլ՝ միանգամայն այլ տեղ, համապատասխան մասնագետների կողմից` խիստ վերահսկողության ներքո: Նշենք, որ այս գործով նախկինում կալանավորվածներ կային (այդ թվում եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ արձակվեց: Անդրանիկ Օհանջանյանը որպես փոխհատուցում սառնարան էր կառուցել, եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել, թե ինքը  այն պահից, երբ փոխհատուցել է ՊՆ-ի կրած վնասը, այլեւս քննչական գործողությունների չի մասնակցել: Նրան չեն էլ հարցաքննել այլեւս: Այսպիսով, մեղադրյալը «սառնարանով սառեցրել է» քրեական գործի ընթացքը»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:           




Լրահոս