
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում: Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա:
Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ եւ 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին:
Այդ ընթացքում նա ուշի ուշով հետեւելու է նրանց, եւ եթե վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում: Մյուսները կհեռանան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: