Վաճառքի են հանվել ԱԺ-ի՝ ժառանգություն մնացած «Չայկա» ավտոմեքենաները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աժ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է: 17 ավտոմեքենաներ վաճառքի հանելուց հետո  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն սկսել է օտարել նաեւ իր «հնությունները»: Առաջիկայում նախատեսված է օտարել ԱԺ ավտոպարկի հին մեքենաները՝ մասնավորապես արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որ ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից: Սրանք, ի դեպ, բավականին թանկ արժեն, հետեւաբար՝ պետական բյուջե կարող է մեծ գումար մուտք լինել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ մեքենաները վաճառում են իրենց թանկ գնի համար: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի հրաժարականից հետո, Գյումրիում վերջինիս եւ Սամվել Բալասանյանի միջեւ «կռիվ» սկսվեց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Չայկա»-ն Վարդանիկի եղբորը վաճառելու պատճառով»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս