ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտեմ, որ Beeline-ը հեռախոսների ապառիկ վաճառք է իրականացնում, որտեղ հեռախոսի հետ միաժամանակ Beeline-ի 3 նոր քարտ է վաճառում` նախօրոք իմանալով, որ տվյալ անձը նոր հեռախոսահամարը չի օգտագործելու: Նույնիսկ գրասենյակի աշխատակիցներն են ասում, որ քաղաքացիները կարող են վերցնել եւ չօգտագործել: Այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը շահագրգռված եւս 3 համար վաճառել գնորդին, եթե նա արդեն իսկ իրենց բաժանորդն է:

Անահիտ Թադեւոսյան, 47 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. SIM քարտերն առաջարկվում են` ելնելով հաճախորդի հարմարավետության նկատառումներից: Եթե քաղաքացին որոշել է միանալ Beeline ցանցին կամ արդեն ընկերության բաժանորդ է, ապա մենք նման դեպքում առաջարկում ենք հնարավորություն նաեւ ընտանիքի անդամների հետ շփվելու նույն ցանցի ներսում` խնայելով գումար: Հենց այս հանգամանքով է պայմանավորված լրացուցիչ SIM քարտերի հնարավոր առաջարկը, որից բաժանորդը ցանկացած դեպքում կարող է հրաժարվել: Մենք չենք բացառում, որ որոշ դեպքերում գրասենյակների աշխատակիցները չափից ավելի են ցանկանում գոհացնել բաժանորդին, եւ այդ պատճառով նրանց գործողությունները կարող են թվալ չափազանց համառ: Սակայն խնդրում ենք դա դիտարկել միայն որպես հաճախորդի շահերը պաշտպանելու ցանկություն:  

«Արմենթել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ամենահինը համարվող բջջային կապի օպերատորը, լավ հասկանալով, որ շուկայում երկրորդական դերում հայտնվելու հավանականությունը աստիճանաբար մեծանում է, ըստ երեւույթին կտրուկ գրոհի է փորձում անցնել: Իհարկե, դժվար է ասել` Beeline-ը կկարողանա վերականգնել առաջատարի դիրքը, թե ոչ, բայց եւ այնպես պարզ է, որ հաջողության կարելի է հասնել հատկապես մեղմ գնային առաջարկներ ներկայացնելու դեպքում:




Լրահոս