Ժողովուրդը կանգնած լացում է. գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում արտակարգ իրավիճակ է:

Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի առջև և պահանջում գյուղապետ Մարատ Բաղդասարյանից ազատել իրենց թրթուրներից:

Գյուղացիները դժգոհում են, որ խնդրի մասին համապատասխան մարմինները տեղյակ են եղել, սակայն ոչ մի լուծում չեն տալիս:

Armlur.am-ի հետ զրույցում գյուղապետ Բաղդասարյանը հայտնեց, որ ինքը կապ է հաստատել գյուղնախարարի տեղակալ Բաղյանի և Գառնիկ Պետրոսյանի հետ, ովքեր պատասխանել են, թե «գրավոր ուղարկեք պահանջը, դիզվառելիքն ու պարարտանյութերը գնեք ու սրսկում արեք»:

«Մի հատ ինձ ասեք 250 հեկտարի համար ես ո՞նց էտքան սալյարկա առնեմ: Մի հատ հաշվարկ արեք, տեսեք ինչքան գումար է նստում: Ես ո՞րն առնեմ, ո՞րը դնեմ: Բնակիչները մի քանի մեքենաներով եկել կանգնել են գյուղապետարանի շենքի մոտ, չեմ իմանում` ինչ պատասխան տամ: Ժողովուրդը կանգնած լացումա, ես ի՞նչ անեմ»,- դժգոհեց գյուղապետը:

Լուսանկարը` shamshyan.com-ի

Տաթև Հարությունյան




Լրահոս