Ես քաղաքապետի իմ գործը սիրում եմ. Կարեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս տեղեկություններ էին շրջանառվում, թե Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշանակվելու է Արմավիրի մարզպետ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե առաջին հերթին պետք է հասկանալ, թե ո՞վ է դա գրում և ո՞վ թելադրում:

«Ես ընտրվել եմ քաղաքապետ, իմ գործը սիրում եմ, իմ ժողովրդին սիրում եմ: Ամիսը մեկ գրում են, ամիսը մեկ պատասխանում եմ: Տարին 12 ամիս ունի, իրենք միշտ էլ կարողա գրեն», – նշեց նա:

Նշենք, որ Արվամիրի մարզի մի քանի գյուղապետեր հայտարարությամբ էին հանդես եկել և նշել, թե չեն ցանկանում Գրիգորյանի նշանակումն այդ պաշտոնում: Խոսելով այդ հայտարարության մասին, նա նշեց.

«Ով գրել է մարզպետ նշանակվելու մասին լուրերը, նա էլ կազմակերպել է գյուղապետերի բողոքը»:




Լրահոս