
Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն