
Երեկ, մինչ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր անցկացնում, քննադատում էր ՀՀ դատաիրավական ոլորտը, պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ դեմ հերթական վճիռն է կայացրել` պարտադրելով վերականգնել Երեւանի կենտրոնում նախկինում բնակված եւ «պետության կարիքներին» զոհ գնացած 5 ընտանիքների սեփականության խախտված իրավունքը: Իսկ որպես փոխհատուցում` կառավարությունը պետք է վճարի մոտ 100 հազար եվրոյին համարժեք դրամ: Հիմա այդ գումարը պետք է վճարվի ոչ թե այն չինովնիկների գրպանից, որոնց գործունեության հետեւանքով առաջացել է այս վիճակը (Երվանդ Զախարյան, Արմեն Գեւորգյան, եւ վերջապես, Ռոբերտ Քոչարյան), այլ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից գոյացած պետական աղքատիկ բյուջեից: Ահա թե ինչ արժե Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության գինը: