Հայ ժողովրդի համար մայիսը եռատոն է ` Հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման օր, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Երկրապահի աշխատանքի արդյունքն է, որ այսօր մենք կարողանում ենք խաղաղություն ապահովել մեր ժողովրդի համար: Նրանց հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Անվտանգության երաշխիքն է հայոց բանակը և, եթե մի բան լինի, մենք կանգնած ենք ժողովրդի կողքին», – նշեց նա:
Հիշեցնենք, որ երկրապահի օրվա կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան անձինք վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: