Armur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն:
Նա այսօր հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:
Մոսկվայում Հանրապետության Նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կմեկնի Արցախ՝ հաղթանակի օրը այնտեղ անցկացնելու համար: Հայաստանում տեղի ունեցող տոնական որևէ միջոցառման, ըստ էության, ՀՀ նախագահը չի մասնակցի: