«Մեզ մոտ ամեն օր էլ պատերազմա, ոչ թե վտանգ»,-Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսպես արձագանքեց այն հարցին, թե արդյոք այսօր պատերազմի վտանգը մեծ է:
«Մեզ մոտ ոչ խաղաղ պայմաններ են, ոչ էլ պատերազմ: Եթե ամեն օր հայ զինվորի վրա սահմանում կրակում են, խաղաղ պայմաններ չի կարելի ասել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Երկրապահների օրն է, վաղ առավոտյան Երկրապահ կամավորական միության անդամներն այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Ղարաբազյան պատերազմի զոհերի հիշատակին: