
Երկրապահների օրվա կապակցությամբ այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է պատարագ: Պատարագին ներկա են Երկրապահ կամավորական միության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Երկրապահ կամավորների միությունն այցելեց Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:
Նշենք, որ երկրապահի օրը պետական տոնացույցում ընդգրկվել է 2002թ.-ից: