ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրաժարականի և մարզի ղեկավարի պաշտոնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու հարցերը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը Արամ Հարությունյանի պաշտոնում նշանակվելու մասին որոշումը կստորագրի, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ից կվերադառնա Հայաստան: