Սկզբից Տոնուսը խաբեց, հիմա էլ՝ «Արցախբանկ»-ը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ընկերության կողմից խաբված մի քանի տասնյակ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել էին «Արցախբանկ»-ի Սայաթ-Նովա փողոցի մասնաճյուղի մոտ:

Ինչպես հայտնի է, «Տոնուս» ընկերության սեփականատեր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը շենքը կառուցելուց հետո այն գրավադրել էր բանկում, խաբել շուրջ 160 ընտանիքի, իսկ ավելի ուշ սնանկ ճանաչվել:

Խաբված բնակիչների այսօրվա հավաքը նույնպես անարդյուք անցավ և «Արցախբանկ»-ից նրանց տեղեկացրին, որ միայն մայիսի 13-ին կարող են ընդունել բնակարան չստացածների 25 հոգանոց պատվիրակությանը:

Հուսահատված և տարածքը լքած բնակիչները խոստանում են չդադարեցնել պայքարը, թեև հավատացած են, որ բանկն էլ է իրենց խաբում:




Լրահոս