ԱՐՏԱՀՈՍՔ ԿԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` սրվել են հարաբերություններն ԱԺ նախագահի եւ ԱԺ պատգամավորների օգնականների միջեւ: Բանն այն է, որ օգնականները եւս պահանջում են, որ իրենց Ամանորի կապակցությամբ հավելավճար, ժողովրդական խոսքով ասած` 13-րդ աշխատավարձ տրվի: Ու քանի որ Սամվել Նիկոյանին ոչ մի կերպ չի հաջողվում օգնականների պահանջները կատարել (կառավարությունը փող չի տալիս), վերջիններս «հաթաթա» են տվել` սպառնալով հակառակ դեպքում պատասխանատվություն չկրել ԱԺ-ից տեղեկատվական արտահոսքի համար: Ասում են` իրենց սպառնալիքն արդեն իսկ սկսել են իրագործել:




Լրահոս