ԴԵՌ ՀԻՄՔԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գնահատելով անցնող տարին, տեսակետ հայտնեց, թե Հայաստանն այնքան է փոքրացել, որ տեղավորվում է Երեւանում: «Հանրապետության բոլոր մարզերում աշխատատեղերի, սոցիալական, մշակութային, կենցաղային քիչ, թե շատ բավարար պայմանների բացակայությունը տարել է բնակչության զանգվածային արտագաղթին: Արտագաղթողների գերակշռող մասը երիտասարդներն են` մարդկային կապիտալի կրողները: Հեռավոր շրջանները, սահմանամերձ գյուղերը դատարկվել են: Ահա թե ինչպես են այս իշխանությունները հոգում ազգային անվտանգության մասին: Տարածքների համաչափ զարգացման մասին խոստումները սին են: Եւ դեռ հրաժարականի համար քաղաքական ճգնաժամ են փնտրում…»,-ասաց նա:




Լրահոս