Անտուն մնացած բնակիչները հասան Կառավարության շենք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս»  ընկերության կողմից խաբված քաղաքացիները այս պահին հավաքվել են ՀՀ Կառավարության շենքի առջև: «Արցախ» բանկի մոտ կայացած բողոքի ակցիայից հետո նրանք քայլելով եկան Կառավարություն եւ այս պահին զրուցում են ՀՀ կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանի հետ:

Բնականաբար, Կառավարության շենքի առջև են հավաքվել նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ տարբեր դժգոհություններով:

«Տոնուսից» տուժած քաղաքացիները տեսնելով, որ Կառավարության շենքից դուրս եկավ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մարգարյանը, արագ մոտեցան նրան, ինչի հետևանքով էլ ստեղծվեց լարված իրավիճակ:

Քաղաքացիները մոտեցան նրան և փորձեցին նրա հետ կիսվել իրենց խնդիրներով, սակայն, նախարարը ի պատասխան նրանց մտահոգություններին հայտարարեց, որ ինքը դեռ 4 օր է ինչ այս պաշտոնն է զբաղեցնում, և ծանոթ չէ այս խնդրին:

Վերջինս ասաց, որպեսզի բնակիչներն իրենց բողոքը նամակի տեսքով փոխանցեն իրենց գերատեսչություն, և խոստացավ տաս օր անց հանդիպել բնակիչների հետ:

Հ.Գ. Հովհաննես Մարգարյանը Վրաստանում ՀՀ դեսպանն էր:

10342486_642310605855734_672580210195173946_n

10337734_642310535855741_6014502566044969097_n

10339733_642310422522419_5700173053119281257_n

10295725_642310572522404_4472433765312925921_n

10269636_642310459189082_1056118122037538334_n

10345836_745901512120567_5962478624839215385_n

10336826_745901518787233_3171092203992668954_n

10330479_745901528787232_9125067668832340406_n

1506003_745901502120568_3117020113738550660_n

1005758_745901545453897_2102892579128351039_n




Լրահոս