Պուտինն առաջարկել է Ուկրաինայի անջատողականներին հետաձգել հանրաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հարավ-արևելյան Ուկրաինայի անջատողականներին հետաձգել երկրի մի քանի մարզերի կարգավիճակի վեևաբերյալ մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեն, հաղորդում է Ամերիկայի ձայնը: «Խնդրում ենք Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչներին` երկրի դաշնայնացման կողմանակիցներին, հետաձգել ընթացիկ տարվա մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն», – ասել է ռուսաստանյան ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահի` Շվեյցարիայի կոնֆեդերացիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ անցկացված բանանակցություններից հետո կայացած մամլո-ասուլիսում:

Ինչպես հայտարարել է Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան կողմը կոչ է անում դաշնայնացման կողմնակիցներին դիմել այդ քայլին` Ուկրաինայի գործող իշխանությունների հետ «երկխոսության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»:

Ռուսաստանի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ «Կիևում նախանշված նախագահական ընտրությունները ինքնին շարժ է ճիշտ ուղղությամբ»:

Սակայն, ինչպես հավելել է Պուտինը, «դրանք ոչինչ չեն որոշի, եթե Ուկրաինայի բոլոր քաղաքացիները չհասկանան, թե ինչպես են երաշխավորվելու իրենց իրավունքները այդ ընտրությունների անցկացումից հետո»:

«Խնդիրը ընտությունների մեջ չէ: Բանն այն է, որ մարդիկ հարավ-արևելքում պետք է զգան, որ նրանք կրկին լքված և խաբված չեն լինի», – ասել է Ռուսաստանի նախագահը:




Լրահոս