Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշճյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի: Հիշեցնենք, որ Մադլենը հայց էր ներկայացրել ընդդեմ Սիլվայի, քանի որ վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Մադլենն ասել է, որ եթե Սերոբին խիստ պատիժ տան, ապա ինքը կխոսի 99-ի դեպքերի մասին` ավելացնելով, թե ցուցակ ունի: Մադլենն էլ իրեն զրպարտելու համար դատարանից պահանջում է Սիլվային պարտադրել` ներողություն խնդրել եւ հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա: Տեղեկացանք, որ կայացած առաջին դատական նիստի ժամանակ Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչ Կարեն Թունյանը հայցի դեմ առարկություն է ներկայացրել` հիմնավորումով, թե Սիլվան այդպես չի ասել ասուլիսի ժամանակ, ավելին, իրենք դիմել են լրատվամիջոցներին, որպեսզի ձայնագրությունը տրամադրեն: Ինչպես երեւում է, Սիլվա Համբարձումյանը փորձում է մեղքը գցել լրատվամիջոցների վրա: Բայց նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ օրերին ասել էր, թե տիկին Մադլենը չի կարող իր խոսքերից հրաժարվել, քանի որ խոսակցությանը ներկա է եղել երրորդ մարդը` քույր Արուսյակը:
ՏԻԿՆԱՆՑ ԴԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ